Այս անգամ Ինեկոբանկն իր նորարարական մասնաճյուղի կոնցեպտը ներկայացնում է Էրեբունի համայնքի բնակիչներին և այցելուներին։ Բանկը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է գործունեության ընդլայնումը մի քանի ուղղություններով․հակահամաճարակային կանոններին համապատասխան գործող մասնաճյուղի բացում և հաճախորդների համար 24/7 սպասարկման ապահովում։
Վերջին մի քանի ամիսներին Ինեկոբանկն իրականացրեց մի շարք գործողություններ՝ համապատասխանեցնելով լավագույն Օնլայն բանկինգը տիրող իրավիճակի պահանջներին։ Բանկի կողմից տրամադրվող համարյա բոլոր գործարքները հասանելի դարձան տնից։ Ինեկոբանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ստանալ շուրջօրյա խորհրդատվություն հեռախոսակապի, պաշտոնական կայքի, էլեկտրոնային փոստի, սոց․ ցանցերի միջոցով։ Իսկ հատուկ դեպքերում, երբ մասնաճյուղ այցելելն անհրաժեշտ է, հաճախորդների սպասարկումը իրականացվում է անվտանգության բոլոր նորմերին համապատասխան։
Գործարքների օնլայնացմանը զուգահեռ՝ բանկը նաև ներդրել և շարունակում է ընդայլնել մասնաճյուղերում 24/7 տերմինալային հատվածները։ Նորաբաց «Էրեբունի» մասնաճյուղը ևս համալրված է տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել արագ և ապահով գործարքներ ցանկացած օր և ցանկացած ժամի։
«Չնայած աշխարհում տիրող իրավիճակին, Ինեկոբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ընդլայնվում է՝ դարձնելով հաճախորդների սպասարկումն առավել հասանելի, հարմարավետ և ապահով։ Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք կատարելագործել ԻնեկոՕնլայն համակարգը և ԻնեկոՄոբայլ հավելվածը, որոնց օգտատերերի քանակն օրեցօր աճում է։ Մենք բոլորին խրախուսում ենք բաց չթողնել հնարավորությունը՝ դառնալու առաջատար թվային բանկի մոբայլ հավելվածի օգտատեր»-, նշեց Անհատական բանքինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը։
«Ինեկոբանկը շատ սպասված էր Էրեբունի համայնքում, և մենք այսօր պատրաստ ենք մեր ծառայությունները և նորարարական թվային լուծումներն առաջարկել և՛ առկա, և՛ պոտենցիալ հաճախորդներին։ Մենք ստեղծել ենք գերժամանակակից մասնաճյուղ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ բանկային ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և իրականացնել իրենց գործարքներն՝ ընտրելով ամենահարմար տարբերակը։ Հաճախորդների սպասարկման անընդհատության և բանկային ծառայությունների մշտապես հասանելիության համար մասնաճյուղը հագեցած է 24/7 տերմինալային հատվածով, որտեղ հաճախորդները կարող են իրականացնել մի շարք գործարքների ինքնասպասարկում, երբ ցանկանան։ Միևնույն ժամանակ մենք հետևում ենք մասնաճյուղի ներսում սպասարկման անվտանգության նորմերին և առաջարկում ենք բոլոր հաճախորդներին գրանցել այց մասնաճյուղ InecoMobile հավելվածի միջոցով՝ հերթերից խուսափելու և սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր դարձնելու նպատակով»-, նշեց «Էրեբունի» մասնաճյուղի կառավարիչ Կարեն Կարապետյանը։
Այցելեք Ինեկոբանկի «Էրեբունի» մասնաճյուղ ք․Երևան, Էրեբունի փ․ 14 հասցեով։