Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Սամվել Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս չհանդիսանալով «Մավա-Իմպուլս» ՍՊԸ-ի աշխատակից, «Մավա-Իմպուլս» ՍՊԸ-ի կողմից վարձակալած Վանտյան փողոցում գտնվող տարածքում առանց պետական գրանցման 2009թ.-ից մինչև 2010թ. փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` արտադրել և վաճառել է հաց` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`իրավաբան.net