Հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր ԱԻՆ մեքենա․ այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը․ Փաշինյան

Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։ Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի եւ խաղաղ ծառայություն։ Եւ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել