Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել, որոնցում երևում է, թե ինչպես են քաղաքացիներն աղբը թափել ճանապարհի եզրագծին ու հեռացել։ Լուսանկարներին կից գրառման մեջ հիմնարկը կոչ է արել հարգել մայրաքաղաքի մաքրության մասին հոգացող մարդկանց աշխատանքն ու հիշեցրել՝ աղբի տեղն աղբամանում է։
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան.
Հարգելի քաղաքացիներ, աղբի տեղը աղբամանն է, հարգեք այս մարդկանց աշխատանքը, և մաքուր պահենք մեր քաղաքը։
Հ.Գ. Եթե այս տեսարանը առաջացել է անուշադրության արդյունքում բեռ տեղափոխելիս, ապա եղեք ուշադիր և սրտացավ»,- ասված է գրառման մեջ։