Գարնան և ամռան ամիսներին կատարված խուլիգանությունների հետևանքը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածությունը մարված Առաքել Մ.-ի և նախկինում դատվածություն չունեցող Վահե Հ.-ի, Գոռ Ա.-ի, Հովհաննես Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Առաքել Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախապես հանցավոր համաձայնության գալով Ռոբերտ Հ.-ի, Վահե Հ.-ի, Գոռ Ա.-ի և Հովհաննես Ա.-ի հետ, 2011թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում կատարել են ավազակային հարձակման նախապատրաստություն և ավազակային հարձակումներ:

Գործով 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել