Դիմակի սխալ կրման դեպքերը նվազում են․ ԲԸՏՄ

Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անակնկալ ստուգայցերի գործընթացը շարունակում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում։

Այսօր՝ հուլիսի 18-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի պուրակներում, հանգստի գոտիներում պարետատան կողմից սահմանած նորմերի կատարման  նկատմամբ իրականացված մշտադիտարկումները փաստում են խախտումների էական նվազման մասին։ 

Ակնհայտ է, որ քաղաքացիները դարձել են ավելի իրազեկ, ինչի արդյունքում դիմակի սխալ կրման դեպքեր գրեթե չեն հայտնաբերվում։  Դրական ցուցանիշներ են գրանցվում նաև սոցիալական հեռավորությունն ապահովելու հարցում։ 

Դիմակը սխալ կրելու եզակի դեպքեր արձանագրելիս տեղում իրականացվում են բացատրական աշխատանքներ՝ թերությունները շտկվում են նույն պահին։

Ամենօրյա շրջայցերի ընթացքում ԲԸՏՄ տեսուչները կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրում են գործարանային արտադրության, բժշկական եռաշերտ դիմակներ և առաջարկում փոխարինել դրանցով։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել