Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելի ամառային տոնը՝ Վարդավառն, այս տարի նշվում է հուլիսի 19-ին։

Ավանդույթի համաձայն` Վարդավառը նշվում է ժողովրդական մեծ հանդիսություններով` տարբեր հանրային վայրերում, բակերում հավաքված մարդիկ ջրում են միմյանց, անծանոթներին և անցորդներին։ Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է գիտակցել, որ նման կերպ Վարդավառը տոնելու պայմաններում կմեծանա կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը, քանզի դժվար կլինի հակահամաճարակային կաննոններին հետևելը՝ մասնավորապես դիմակներ կրելը (խոնավ կամ թաց դիմակները կարող են նպաստել հիվանդության հարուցչի երկարատև պահպանմանը), ձեռքերի հիգիենան ապահովելը և սոցիալական հեռավորություն պահպանելը՝ արդյունքում ստեղծելով նպաստավոր պայմաններ հիվանդության դեպքերի թվի շեշտակի բարձրացման համար։

Հետևաբար, հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը՝ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներին մասնակցելուց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել