5, 10 ժամը կամ  10 օրվա անդորրը չի նշանակում տևական խաղաղություն. Արծրուն Հովհաննիսյան

Հուլիսի 18-ին Հայաստանում նշվում է Քրիստոսի պայծառակերխության տոնը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Վարդավառը։ Իջևանի ինֆոկենտրոնում լրագրողները Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ հակառակորդը տոնական օրը ակտիվանա, հաշվի առնելով նախորդիվ ունեցած փորձը։

Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ամեն ինչ հնարավոր է։ Պետք հաշվի առնել ոչ միայն տոնական օրերը, այլ կան շատ ուղիղ, սովորական զինվորական պատճառներ, հետևանքներ։ Մենք տարիներ ի վեր տեսել ենք, որ 5, 10 ժամը կամ  10 օրվա անդորրը չի նշանակում տևական խաղաղություն և դինամիկան ու շեշտադրումները կարող են փոխվել վայրկյանների ընթացքում, այնպես որ ոչինչ չեմ բացառում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել