Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 15-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին։
Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1800,0 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:
Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա»։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ը Հայկ Սրագսյանի աշխատանքային վերջին օրն էր՝ քաղաքապետի տեղակալի պաշտոնում։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ նա կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում: