Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում անչափահաս Ալեքսանդր Ուսոևի դեմ հարուցված քրեական գործը:
Ալեքսանդր Ուսոևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է: 2012 թվականի դեկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հաղորդմամբ և հայտնել, որ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ժամանել է Վրաստանից Հայաստան, որպեսզի 2012 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Տաշիր քաղաքում հանդիպի Վրաստանի Հանրապետության քաղաքացի Թեոդորե Գսոյանին (ցուցմունքով Ֆեդյա Դսոև) ու վերջինիս հետ միասին դիմավորեն Վրաստանից նույն օրը ժամանող Վրաստանի Հանրապետության քաղաքացի Էդիկ Սիմոնյանին և կեղծ անձնագրերով, ազգությամբ ադրբեջանցի երկու անձանց, որոնք պետք է Հայաստան տեղափոխեն «գեկսոգեն» տեսակի պայթուցիկ նյութ երկաթգծի կայարանում պայթյուն կազմակերպելու համար, այսինքն առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու զուգորդմամբ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու մեջ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net