Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 3-ին որոշում է ստորագրել, որով դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ. 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով, «Երևանի հ. 185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 69-րդ կետով և հիմք ընդունելով Է. Պողոսյանի դիմումը՝
1.Էլմիրա Հովհաննեսի Պողոսյանին՝ 2020 թվականի հուլիսի 3-ից նշանակել «Երևանի համար 185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:
2. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:
3. Աշխեն Էդուարդի Բուռնազյանին՝ 2020 թվականի հուլիսի 3-ից ազատել «Երևանի համար 185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»: