Հստակ կամրագրվի ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ստանալու համար նախատեսված չափով գումարը պետբյուջե գանձվելու հանգամանքը

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով հստակ կամրագրվի ցանկալի համարանիշեր և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ստանալու համար նախատեսված չափով գումարը ՀՀ պետական բյուջե գանձվելու հանգամանքը։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (ՀՕ-278-Ն) 33.1-րդ հոդվածն ուժը կորցրել է, որով կարգավորվում էին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի մասով ծագող իրավահարաբերությունները և «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածով (ՀO-243-Ն) սահմանվել է նույն իրավահարաբերությունների կարագավորումները, սակայն ՀՀ պետական բյուջեի մասով։
Արդյունքում կարիք է առաջացել տ/մ-երի մեծ պահանջարկ ունեցող կամ ցանկալի հաշվառման համարանիշերի տրամադրման համար գանձվող գումարների ուղին ամրագրել որպես ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարներ։

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել