Վիճաբանության ժամանակ Համլետը ծեծի է ենթարկել իր կնոջը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի Համլետ Ս.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. մայիսի 28-ին` ժամը 13.00-ի սահմաններում, իրենց` Կոտայքի մարզի Ակունք գյուղի 22 փողոցի 8-րդ տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանելու ընթացքում ծեծի է ենթարկել իր կնոջը`Աիդա Ս.-ին` վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշեր չպարունակող մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգիրքի 118-րդ հոդվածի` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել