Ապօրինի ձեռք բերված որսորդական դանակը թաքցրել է բաճկոնի ծոցագրպանու

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արիստակես Ն.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջարվել այն բանի համար, որ նա 2013 թ. հունվարի 15-ին Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի մոտակայքից գնել է քաղաքացիական շեղբավոր սառը զենքերի շարքին դասվող, գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակ, ապօրինի կրել իր մոտ` պահելով բաճկոնի ձախ ծոցագրպանում, որն էլ 2013 թ. հունվարի 17-ին` ժամը 13.50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից, բերման և անձնական խուզարկության է ենթարկվել:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել