Գիշերը ուշ տուն վերադառնալու պատճառով կծել է մոր ցուցամատը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աննա Ռ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 29.01.2013 թ.` ժամը 21.30-ի սահմաններում, մոր`Արաքսյա Ա.-ին գիշերը ուշ տուն վերադառնալու և ֆինանսական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով բռնել է վերջինիս աջ ձեռքը և կծել է նրա ցուցամատը`վերջինիս առողջությանը դիտավարությամբ պատճառելով թեթև վնաս:

Աննա Ռ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել