Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է:
ՀՀ տարածքում դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն Հայաստանի Հանրապետության դրամով:
Երկարաժամկետ պարտավորություններում կարող է նախատեսվել վճարների ինդեքսավորում` կողմերի վերապահած պայմաններով:
Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս օտարերկրյա արժույթի, ինչպես նաև օտարերկրյա արժույթով վճարային փաստաթղթերի օգտագործում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net