Քաղաքապետարանը Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային երթուղիներից մեկի հետ պայմանագիրը լուծել է

Հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 3-ին որոշում է ստորագրել, որի համաձայն դադարձեցվել է երթուղիներից մեկի սպասարկումը։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի հ․762 որոշմամբ հաստատված կարգի 62-րդ կետի 1-ին ենթակետով, «Սնանկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ սնանկության դատարանի 06.03.2020թ. համար ՍնԴ/0831/04/19 որոշումը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի 25.06.2020թ. համար 02/14-49832հ զեկուցագիրը.

1.Դադարեցնել «Յագոտրանս» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 74 երթուղու սպասարկման իրավունքը։

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ միակողմանի լուծել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 74 երթուղու համար «Յագոտրանս» ՍՊԸ-ի հետ կնքած՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը։

3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝

1) միակողմանի լուծել «Յագոտրանս» ՍՊԸ-ի հետ կնքած՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 74 երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը:

2)ժամանակավորապես կազմակերպել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.74 երթուղու աշխատանքը՝ «Դավիթ հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող Երևանի ներհամայնքային երթուղիների պահուստային միկրոավտոբուսներով»։

Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա, իսկ որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը կապահովի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրչաչյա Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել