Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արտավազդ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջը`Տ.Ասատրյանին, սեռական շահագործման ենթարկելու նպատակով պարբերաբար, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացի այդ իրենց անչափահաս դստեր`Անուշ Ա.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է`երեխային վնասելու և կյանքից զրկելու խոստումներով,ինչպես նաև կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքով պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ:
Ա.Մուրադյանը տարբեր օրերի, վերը նկարագրված բռնությունների սպառնալիքների գործադրմամբ, Տ.Ասատրյանին`իր կամքին հակառակ, մանկահասակ դստեր հետ միասին, տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիևյան փողոց, որտեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կագնել ճանփեզրին:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net