ՀՀ ԿԱ ՊԵԿ Ապարանի ՀՏ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա/Ձ Ռ.Վարդանյանի` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 1.005.400 դրամ բռնագանձելու պահանջի մասին։
Uույն գործի փաuտերի համաձայն` Ա/Ձ Ռ.Վարդանյանի նկատմամբ 2005 թվականի դեկտեմբերից մինչև 22.09.2011թ. դրությամբ հաշվարկել է 662.184 դրամ սոցիալական ապահովագրության վճարի պարտավորություն, որից ապառք 345.000 դրամ, տույժ` 215.884 դրամ։
«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ uահմանելու մաuին» ՀՀ oրենքի 4-րդ հոդվածի համաձայն` նույն oրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներում չնշված անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպեu նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից (բացառությամբ նույն oրենքի 5-րդ հոդվածով uահմանված դեպքի)։
«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին (օրենքը ուժի մեջ է մտել 04.10.2008թ.) 1-ին հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը դեռևս չեն օգտվել այդ արտոնություններից՝ կարող են օգտվել իրենց վերապահված արտոնություններից՝ առանց ժամկետային սահմանափակման։ Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն օրենքի 1-ին հոդվածով սահմանված իրավունքից օգտվելու համար անհատ ձեոենարկատերերը պարտավոր են ներկայացնել գրավոր դիմում իրենց հաշվառման (գրանցման) վայրի հարկային տեսչության մարմնին։
Դատարանի վերլուծությամբ Ա/Ձ Ռ.Վարդանյանն oգտվում է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ uահմանելու մաuին» ՀՀ oրենքով նախատեuված արտոնություններից, որի հիմքով էլ, ի դեպ, ՀՀ ԿԱ ՊԵԿ Ապարանի ՏՀՏ կողմից ռեգիստր ուղարկված ցանկի շնորհիվ 14.08.2006թ. գրանցվել է Ա/Ձ Ռ.Վարդանյանի լուծարումը։
Ա/Ձ Ռ.Վարդանյանը պետական բյուջեի նկատմամբ ունի հետևյալ պարտավորությունները` 48.300 դրամ` 08.01.2006թ. թիվ 1003736 ստուգման ակտի գումար, 331.353 դրամ` հաստատագրված վճար և 3.493 դրամ` բնապահպանական վճարի գծով։ Պատասխանողը ժամանակին և ամբողջությամբ չի վճարել սահմանված հարկերը, տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, ուստի ՀՀ ԿԱ ՊԵԿ Ապարանի ՏՀՏ դիմել է դատարան` պատասխանողից պարտավորության գումարները բռնագանձելու պահանջով։
Դատարանը վճռեց ՀՀ ԿԱ ՊԵԿ Ապարանի ՏՀՏ հայցն ընդդեմ Ա/Ձ Ռ.Վարդանյանի` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 1.005.400 դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակի. Ա/Ձ Ռ.Վարդանյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 383.146 դրամ, որից 48.300 դրամը որպես 08.01.2006թ. թիվ 1003736 ստուգման ակտով առաջադրված պարտավորության գումար, 331.353 դրամը որպես հաստատագրված վճար և 3.493 դրամը որպես բնապահպանական վճարի գծով առկա պարտավորություն։ Հայցը մնացած մասով մերժվեց:
Աղբյուրը` Իրավաբան.net