Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ռաֆիկ Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջսդրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՊՆ X զորամասի 2-րդ ՀԳՄ 1-ին ՀԴ 2-րդ ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող` 2012 թ. հուլիսի 19-ին՝ ժամը 7-ի սահմաններում, զորանոցի լուսամուտի մոտ, համազգեստը մաքուր չպահելու համար հայհոյել է համածառայող, շարքային Արթուր Ս.-ին՝ դրանով իսկ ստորացնելով նրա պատիվը ու արժանապատվությունը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net