Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Յուքոմի կապի հետ կապված.
Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են։
Բոլոր ծառայությունների ամբողջ ծավալով վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ընկերության կողմից։
Անհանգստանալու առիթ չկա, խնդիրը տեխնիկական բնույթ է կրում»։