Հուլիսի 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը․ Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս. թ. հուլիսի 9֊ին կիրականացվի Մոսկվա֊Երևան֊Մոսկվա չվերթը Sibir ավիաընկերության կողմից (ժամանում 16։25, մեկնում 17։25)։

Ս. թ. հուլիսի 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03:35):

Ս․ թ․ հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում 15:00):

Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում 14:00):

Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում 19:45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել