Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՀՀ անդամ

Ազգային ժողովը 80 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ Կարեն Սեդրակյանին ընտրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:

«Քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 80 կողմ և 6 դեմ»,- ասաց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել