Քիչ առաջ ՍԴ դատավորները վերադարձան խորհրդակցական սենյակից: Ավելի վաղ Իրավաբան.net-ի թղթակիցը հայտնել էր, որ Զարուհի Փոստանջանը մի շարք միջնորդություններ է ներկայացրել դատարանին, այդ թվում Սերժ Սարգսյանին վկա հրավիրելու և 1988 ընտրատեղամասերի պարկերը ՍԴ բերելու և վերահաշվարկ կատարելու մասին:
Բոլոր միջնորդություններն էլ մերժվեցին: ՍԴ-ն այսօր կլսի նաև կողմերի ամփոփիչ ելույթները:
Աղբյուրը՝ Իրավաբան.net