Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Անդրանիկ Ե.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թ գարնան վերջին գողություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի կապուտան գյուղի բնակիչ Սամվել Ա.-ին պատկանող անասնագոմ և այնտեղից գաղտնի հափշտակել մեկ հատ 250.000 ՀՀ դրամ արժողությամբ գառ`Սամվել Ա.-ին պատճառելով զգալի չափի հասնող գույքային վնաս:
Բացի այդ, Անդրանիկ Ե.-ն գառ գողանալու նպատակով 2012 թ հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը գնացել է Կոտայքի մարզի կապուտակ գյուղի բնակիչ Ենոք Ա.-ին պատկանող անասնագոմ, որտեղ մուտքի դռանը շղթան կոտրելու միջոցով փորձել է ապօրինի մուտք գործել անասնագոմ և այնտեղից կատարել 1 հատ գառի գողություն, սակայն անասնագոմի սեփականատեր Ենոք Ա,-ի կողմից նկատվելու պառճառով անկախ իր կամքից չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net