Երևան քաղաքում՝
Հուլիսի 5-ին, 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19մ/վրկ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիդոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 5-ին և 8-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով: