ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, ես շարունակում եմ աշխատել տանից:
Որոշ ժամանակ առաջ ինձ դիմել էիք կապված սոցփաթեթների գումարների տնօրինման և առհասարակ փաթեթից օգտվելու խնդիրները կարգավորելու առաջարկով հանդես գալու համար: Հասկանալի է, որ համավարակով պայմանավորված ցանկալի չէ այցելել հիվանդանոցներ՝ կանխարգելիչ բուժզննության տեղեկանքի ձեռքբերման համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը:
Կից ներկայացնում եմ գրությունը:
Առողջ եղեք»,-գրել է նա։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/07/106717714_3124463714302612_6461937708351870555_o-e1593898529278.jpg)