Վաղը՝ մարտի 14-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Դատական կատարողների միջազգային միության 6-րդ ամենամյա աշխատաժողովին։
ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանի փոխանցմամբ՝ աշխատաժողովի օրակարգով նախատեսված է հարկադիր կատարմանն առնչվող եվրոպական նախադեպային իրավունքի ներկայացում և վեճերի լուծման հնարավոր այլընտրանքային ընթացակարգերի, ինչպես նաև հարկադիր կատարմանն առնչվող այլ հարցերի քննարկում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net