Հուլիսի 3-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 10,951,467 է։ Մահացել է 437,155 մարդ, բուժվել՝ 5,797,206-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 666,941-ի։ Բուժվել է 428,276 մարդ, մահացել է՝ 9,844-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11,260-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 235,429 դեպք։ Ապաքինվել է 196,446 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 203,456 դեպք է գրանցվել, մահացել է 5,186 մարդ, բուժվել՝ 178,278-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 19,267 անձի մոտ, որից 10,820-ն ապաքինվել են, 235-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 943-ի։ Մահացել է 15 մարդ, բուժվել է 821 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 27,320-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 15,484 է, վիրուսից 469 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,772,395 վարակված, 129,114 մահ։