ԲԴԽ հայտարարությունը՝ դատավոր Վահագն Մելիքյանին ԱԱԾ հրավիրելու և Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բավարարելու մասին

ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել․ «Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը, որին իբր ցույց են տրվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, այս բացահայտ ապատեղեկատվությունը կարելի է գնահատել որպես ակնհայտ ցինիզմ Դատական իշխանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, ինչն առերևույթ միտում ունի հանրության շրջանում կանխակալ կարծիք ձևավորելու և կասկածի տակ առնելու դատավորի կողմից առաջիկայում կայացվելիք որոշումը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել