Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Կ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպառնալիքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ունուղղակի դիտավարությամբ անչափահաս Արփինե Ղ.-ին հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու. 2012 թ. հոկտեմբերի վերջին աղջիկը Վանաձոր քաղաքի «Սայաթ Նովայի» անվան այգում երակները կտրելու միջոցով կատարել է ինքնասպանության փորձ, իսկ 2012 թ. նոյեմբերի 5-ին Արփինե Ղ.-ն փորձել է ինքնասպան լինել, իրենց ցած նետել շենքի 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հասկողության հանձնելը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net