Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. ԱԻՆ

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել