«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացնում է․
«Իտալացի բժիշկները մեզ թոքերի օդափոխության նման սարք են նվիրել: Այս սարքը բավական հաջող կիրառում ունի Իտալիայում` նոր կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար: Սրանով ավելի հարմար է, ինչպես նաև հնարավոր է հիվանդին նստեցնել և նա կարողանում է ինքնուրույն ջուր խմել»։