Հուլիսի 2-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 10,761,214 է։ Մահացել է 517,647 մարդ, բուժվել՝ 5,522,094-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 660,231-ի։ Բուժվել է 428,276 մարդ, մահացել է՝ 9,668-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11,106-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 232,863 դեպք։ Ապաքինվել է 194,098 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 202,284 դեպք է գրանցվել, մահացել է 5,167 մարդ, բուժվել՝ 176,965-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 18,684 անձի մոտ, որից 10,425-ն ապաքինվել են, 228-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 939-ի։ Մահացել է 15 մարդ, բուժվել է 817 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 26,658-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է, վիրուսից 459 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,713,195 վարակված, 128,439 մահ։