Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

Դեսպան Դեյվիդ Մորանը ողջունել է կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված գլոբալ ջանքերին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումներով Միացյալ Թագավորության դեսպանությունը կարողանում է իր նպաստը բերել համավարակի տարածման ռիսկի նվազեցմանը նմանատիպ մարտահրավերների դեմ ակտիվ պայքարողների շրջանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել