Ծառուկյանն ընդհանրապես որևէ մեկին չի ասել, որ որևէ այլ անձի կաշառք տան, չի իմացել դրա մասին, չի կազմակերպել․ Երեմ Սարգսյան

ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի ոդոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսկացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակավել է կորոնավիրուսով։

Քիչ անց՝ դատարանից դուրս գալով, Երեմ Սարգսյանը նշեց, որ նիստը հետաձգվել է և նշանակվել հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին, քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է ուղարկվել և դեռ դատարան չի հասել։

«Դատարանի որոշման մեջ շատ ուղիղ արձանագրված է, որ որևէ փաստական տվյալ չկա, որը գոնե կվկայի, ոչ թե հիմնավորի, այլ գոնե ողջամիտ ենթադրության տեղիք կտա, որ Ծառուկյանը որևէ մեկին ընտրակաշառք է տվել։ Շատ կարևոր է՝ անձամբ ինչ է արել, և եթե նման փաստական տվյալ չկա, որ արել է, պետք է գա միջնորդավորված տարբերակը, որ որևէ մեկին պետք է հանձնարարի, ինքը պետք է տեղյակ լինի, պետք է իմանա գոնե, որ նման բան է կատարվում, բայց բոլոր փաստական տվյալներով հաստատվել է այն, որ նույնիսկ այդ հանգամանքները չեն հաստատվում։ Այն անձի ցուցմունքը, որը դատարան էր ներկայացվել որպես հիմնավոր կասկածը հաստատող, մենք պնդում էինք, որ այդ անձի հետ առերեսում կատարվեր մինչև կալանավորման միջնորդության քննարկումը, չկատարվեց, դրանից հետո կատարվեց և ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ Ծառուկյանն ընդհանրապես որևէ մեկին չի ասել, որ որևէ այլ անձի կաշառք տան, չի իմացել դրա մասին, չի կազմակերպել»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ առերեսման ժամանակ այդ անձը նշել է, որ Ծառուկյանն իրեն ասել է՝ ընտրությունների հետ կապված անհրաժեշտ ծախսերի համար դիմի կենտրոնական գրասենյակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել