Գագիկ Ծառուկյանի գործով նիստը հետաձգվեց․ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է ուղարկվել և դեռ դատարան չի հասել

ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի ոդոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսկացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։

Նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը՝ նախքան նիստի սկսվելը նշեց, որ օրենքը թույլ է տալիս՝ առանց նրա նիստն անցկացնել․ «Ամեն ինչ կախված է նաև կողմերի կարծիքներից, թե ինչ դիրքորոշում կարտահայտեն։ Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստի հետաձգում տեղի չունենա, իսկ այն փաստը, որ Ծառուկյանը այս պահին կորոնավիրուսով վարակված է՝ չի խանգարի, որպեսզի դատական նիստը շարունակվի և այսօր կարծում եմ՝ պետք է շարունակվի»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Պաշտպանը նաև նշեց, որ հաշվի առնելով իրենց և դատախազության կողմից ներկայացված նյութերի ծավալը՝ հնարավոր չի լինի այսօր ավարտել քննությունը։

Քիչ անց՝ դատարանից դուրս գալով, Երեմ Սարգսյանը նշեց, որ նիստը հետաձգվել է և նշանակվել հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին, քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է ուղարկվել և դեռ դատարան չի հասել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել