Վարազդատ Ղազարյանը մեղադրվում է այն բանում, որ ՀՀ-ում թմրամիջոցներ իրացնելու նպատակով Նիդերլանդների Թագավորությունում ապօրինի ձեռք է բերել, պահել ու Գափո Մուադյանի միջոցով 2007թ.-ի օգոստոսի 19-ին մաքսանենգությամբ ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ առաքել է առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցներ ու դրանք ապօրինի իրացրել է:
Հարուցվել է քրեական գործ, որն այժմ գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:
Մեղադրյալը գրանցված է Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 3-րդ շենքի 56 բնակարանում, փաստացի բնակվում է Նիդեռլանդների Թագավորության Նայմեխեն քաղաքում, սակայն այժմ կալանավորված է և չի բնակվում նշված հասցեներից և ոչ մեկում:
Մեղադրանքը դատարանում պաշտպանում է Գլխավոր դատախազությունը՝ հանձինս դատախազ Վ. Միլիտոնյանի:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net