Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը ՍԴ-ում հայտարարված ընդմիջման ժամանակ, մոտենալով Տիրգրան Մուկուչյանից հարցազույց վերցնող լրագրողներին, բաղվեց. «Ժողովուրդը, ինքը հանցագործ ա, իրան ներկայացրեք որպես հանցագործ: Ընտրությունների արդյունքները կեղծելը հանցագործություն է»:
Տիգրան Մուկուչյանը շատ հանգիստ պատասխանեց. «Ամեն մեկը սեփական ընկալողականությամբ է ընկալում երևույթները: Երբ վարդը ցույց ես տալիս կնոջ, դրանից ուրախանում է, եթե ցույց ես տալիս որևէ կենդանու, կարող է ուտել, դուրը չգալ, թքել. դա չի նշանակում, վարդը վարդ չի»:
Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանին ՍԴ աշխատակիցները դուրս հրավիրեցին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net