Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 5-ի թիվ 51 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «ՕՍՄՊ» ՍՊԸ դրամական փոխանցումների իրականացման և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի կազմակերպման ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թ.-ի ապրիլի 22-ի թիվ 127Ա և 128Ա որոշումներով տրամադրված թիվ 5 և թիվ 9 լիցենզիաների գործողությունը՝ օրենսդրության խախտումների պատճառով: Այս մասին տեղեկացնում են կենտրոնական բանկից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net