Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աշոտ Ս.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012 թ. սեպտմեբերի 28-ին Երևանի-Մոսկվաթիվ 518 ավիաչվերթով մեկնելիս տեղափոխման համար թույլատրելի 5.000.000 ՀՀ դրամին համարժեք 381.970 ռուբլի գումարից զատ, Զվարթնոց օ/կ-ի մեկնող ուղևորների սպասասրահի մաքսային հսկողությունը կանաչուղի ընթացակարգով անցնելով՝ իր կրած տաբատի գրպանում տեղադրված վիճակում փորձել է առանց մաքսային հսկողության ՌԴ տեղափոխել նաև 20.132.800 ՀՀ դրամ գումարին համարժեք 1.530.030 ռուբլի կանխիկ գումար, ինչը նրան չի հաջողվել իր կամքից անկախ պատճառներով, քանի որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են և կանխել մաքսանենգությամբ խոշոր չափերով գումար տեղափոխելու փաստը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդհոդվածի՝ hանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net