Զինծառայողներից և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներից զենքը կարող են վերցնել զենքի շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների իրավասու ներկայացուցիչները` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
Սպառազինությունից հանված, ինչպես նաև անպիտանիության բերված զենքը ենթակա է դուրսգրման` համապատասխան ակտի կազմմամբ: Զենքի դուրսգրման մասին ակտը կազմվում է հանձնաժողովի կողմից, որի կազմը որոշվում է համաձայն պետական ռազմականացված կազմակերպությունների նորմատիվ ակտերի:
Դուրս գրված զենքը ենթակա է օգտահանման և ոչնչացման` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
Աղբյուր՝ Իրավաբան.net