Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնում է, որ առողջ է և վարակված չէ կորոնավիրուսով․
«Ավագանու վերջին նիստի ընթացքում Հայկ Մարությանի հերթական անիմաստ ու նպատակային մանիպուլացնող ճառից հետո, ինչպես նաև իմքայլականների թեթև ձեռքով խոսակցություններ են պտտվում, որ ասիմպտոմ վարակակիր եմ և հենց այդ պատճառով էր հայտնի նոպատիկ ելույթն ու հիսթերիան:
Իմ սիրելի իմքայլականները, ուզում եմ Ձեզ հիասթափեցնել: Ես կատարյալ առողջ եմ: Բա´վ է նման խոսակցություններ տարածեք: Բա´վ է: Այս երկու օրվա իմ դեմ ուղղված Ձեր անձնական և ֆեյքային արշավն ապացուցեց` ինչքան ցածր կարող եք ընկնել` հանրության աչքին ինձ սևացնելու փորձեր անելու համար: Դադարե´ք ապրել իմ կյանքով, իսկ եթե, այնուամենայնիվ, չի ստացվում, դիմե´ք վարչապետի աշխատակազմ կամ, օրինակ, ԱԱԾ` փորձելով տեղեկություն ստանալ իմ առողջական վիճակի մասին և ոչ միայն»։