Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գագիկ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 06.03.2012թ. այլևս ծառայության չի ներկայացել և մեկնել է ՌԴ, որտեղ 2012թ հունիսի 9-ին ՌԴ ՆԳՆ տրանսպորտի Բելգորոդի գծային բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել, իսկ 02.01.2013թ էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստանի Հանրապետություն:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Գուգարքի կայազորի զինվորական դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net