Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գնել Թ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է նրանում, որ 2012թ. սեպտեմբերի 19-ին` ժամը 04-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների` Վ.Սարգսյանի, Ա.Հակոբյանի, Հ.Ղազարյանի հետ «Սիգմա-պոկեր-ռիո» խաղատանը կատարել են խուլիգանություն, որի ընթացքում 1 անգամ կրակել է խաղատան ներսում գտնվող բարի ներքևի հատվածին, որից հետո կոտրել են խաղատան մուտքի դռան ապակիները, վիճաբանել են աշխատակից Հ.Թորիկյանի հետ, հարվածել մարմնի տարբեր մասերին՝ պատճառել առողջությանը թեթև վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Շիրակի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net