Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի Գագիկ Մարտիրոսյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ըստ մեղադրանքի՝ նա, 26.11.2001թ.-20-05.2005թ., 19-07-2007թ.-20.07-2007թ. և 16.08.2008թ.-17.07.2009թ. զբաղեցնելով Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
Գործը քննվում է Սևանի դատարանում: Գագիկ Մարտիրոսյանը կալանավորված է:
Գ. Մարտիրոսյանի անվամբ կադաստրային գործը՝ մեկ փաթեթ կնիքված վիճակում, սեփականաշնորհման փաթեթներ, մրցութային գործերի պատճեններ գործով ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և կցվել քրեական գործին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net