Հայտնի է Փաստաբանների պալատի Խորհրդի նոր կազմը

Մարտի 9-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Խորհրդի նոր ընտրությունները:

Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանի մարտի 10-ին հրապարակած որոշման համաձայն՝ ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով որպես Պալատի խորհրդի 12 անդամներ են ընտրել Արա Զոհրաբյանը, Մելանյա Առուստամյանը, Կարեն Մեժլումյանը, Լուսինե Սահակյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Ռուբեն Հակոբյանը, Երվանդ Վարոսյանը, Գևորգ Գյոզալյանը, Կարապետ Աղաջանյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Սիմոն Բաբայանը և Մարտուն Փանոսյանը:

Ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրության համաձայն՝ տպագրվել և շրջանառության մեջ է դրվել 1418 քվեաթերթիկ, Ժողովին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը եղել է 1376, քվեատուփում առկա է եղել 753 քվեաթերթիկ, չի օգտագործվել 677-ը, 13-ը համարվել է անվավեր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը, Պալատի խորհրդի անդամ դառնալու համար առաջադրվել/ ինքնառաջադրվել էին 31 փաստաբան

Պալատի խորհրդի ընտրված անդամների լիազորությունները սկսվելու են 2013 թվականի մարտի 13-ից:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել