Մուտք գործելով բնակարան հափշտակել են գումար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասութայն դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արա Դ.-ի և Հրաչյա Հ.-ի:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք գործելով Գորիս քաղաքի Յոլյան 7 հասցեում գտնվող առանձնատուն, տանտիրոջ և նրա որդու նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով Գեորգի Հ.-ի ու նրա որդու գրպանից բացահայտ հապշտակել են համապատասխանաբար 45.700 և 181.000 ՀՀ դրամ գումար:

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի՝ կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝կատարվել է` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, բնակարան ապօրինի մուտք գործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել