ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, ակտիվ փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են փաստաբանների պալատից։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Էմիլ Ամիրխանյանը պարգևատրվել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար: