«Կիրակի՝ իմ հանգստյան օրը, որոշեցի կամավորագրվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջին ամիսներին, հատկապես շաբաթներին ու օրերին ամենաշատը չեն հանգստացել բուժաշխատողները: Այս հիվանդանոցում ինչ որ մեկը հաստատ ավելի շատ կարիք ունի այսօր հանգստանալու:
Սա պատերազմ է, այստեղ հայրենիքի յուրօրինակ սահման է: Գուցեև ոչ ոք չի պատկերցնում, թե որքան լուրջ է ամեն ինչ: Այսօր կմնամ այստեղ:
Դարձեք կամավոր»,-այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։